ՄամուլՏեսանյութ

«Ով խլեց երեխուս, ով տարավ»․ ինչպես է մայրը լաց լինում (Տեսանյութ)

«Ով խլեց երեխուս, ով տարավ»․ ինչպես է մայրը լաց լինում (Տեսանյութ)

Լուսանկարիչ Արթուր Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկար է տեղադրել, երեկ իր բնակարանում սպանված տրանս կնոջ մոմավառությունից։

Նշենք, որ 26-ամյա Էռնեստ Ե․-ն, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզից ժամանել է Երևան և Կողբացի 1 հասցեի մոտ կայանել ավտոմեքենան, ապա բարձրացել է 11-րդ հարկի 51 բնակարան, որտեղ սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա Ադրիաննա Լիմայի մարմնի տարբեր մասերին և հանցագործության հետքերը ոչնչացնելու նպատակով դին և բնակարանը այրել։

Օգոստոսի 21-ին, ժամը 02.40-ին, կասկածյալը Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Նա խոստովանել է կատարածը։

Bavnews.am-ին հայտնի դարձավ, որ սպանված տրանս կինը՝ Ադի-ն է։ Նա առավել հայտնի է, որպես Ադրիաննա Լիմա Ադի անունով։

Տեսանյութը ստորև

Կիսվել