Ժամանց

Ով է ֆուրոր առաջացրած հրեշտակը (ֆոտո)

Հանրապետության Հրապարակում երեկ «հրեշտակ» էր հայտնվել։ Վերջինս մոտեցել էր կառավարության շենքը պաշարած ոստիկաններին, այնուհետև հեռացել։

Bavnews.am-ը փորձեց պարզել, ով էր երեկ Հանրապետության հրապարակում հայտնված հրեշտակը, ով այդքան հետաքրքրություն էր առաջացրել հանրության շրջանում։

Երևանի փողոցներով քայլող «հրեշտակ»-ի անունը Ուլյանա է։ Նա ամիսներ առաջ է ժամանել Երևան՝ Կրասնոդարից։ Նա իր քայլը մեկնաբանել էր այսպես, որ ոչ մի քաղաքական միտում չունի և պարզապես ֆոտոսեսիայի համար էր հագել հրեշտակի հանդերձանքը:

ulyana angel

Ուլյանան մոդել է, նա աշխատում է հայտնի մոդելային կազմակերպությունում։ Նրա ինստագրամյան էջում շատ են համարձակ ֆոտոսեսիաները։

Նա իր էջում շնորհակալություն է հայտնել հայերին, այսպիսի ջերմ ընդունելության համար։

hreshtak ulyana 2

«Ես սիրեցի Երևանը, և թվում է այն փոխադարձ է»,-նշել է մոդելը։

Կիսվել