Ով է Սոնա Շահգելդյանի ամուսինը և ինչու է երգչուհին թաքցնում նրան
Ով է Սոնա Շահգելդյանի ամուսինը և ինչու է երգչուհին թաքցնում նրան
Այսօր՝ փետրվարի 14-ին, երգչուհի Սոնա Շահգելդյանը նշում է ծննդյան 37-րդ տարեդարձը: ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ տարեդարձի առթիվ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես կունենա մենահամերգ:
«Կենդանի հնչողությամբ, գեղեցիկ համերգ է լինելու, սիրով հրավիրում եմ իմ բոլոր երկրպագուներին»,-հակիրճ նշեց երգչուհին:
Նշենք, որ Սոնան հայկական շոուբիզնեսի արտիստներից տարբերվում է իր չափազանց անկեղծությամբ, էմոցիաներով, երբեմն նաեւ սկանդալային լինելով, եւ չնայած այս ամենին Սոնան դասվում է այն արտիստների շարքին, ովքեր խուսափում են հանրայնացնել իրենց անձնական կյանքը:
Ավելին Սոնան մինչ այսօր երբեւէ ամուսնու հետ լուսանկար չի հրապարակել, իսկ որդուն սկսել է վերջին շրջանում հանրայնացնել, հրապարակել լուսանկարներ եւ նրա մասնակցությամբ վիդեո ռոլիկներ, ինչպես անում են շատ հայտնի մայրիկներ:
ArmLur.am-ը հրապարակում է մի լուսանկար որտեղ երեւում է, թե ով է Սոնա Շահգելդյանի ամուսինը:
Նշենք, որ ավելի վաղ իր հարցազրույցներում, անդրադառնալով ամուսնուն, երգչուհին նշել էր, որ երաժշտության հետ կապ չունի, աշխատում է բիզնես ոլորտում: