Շատ եմ խանդում, իսկական տղամարդ է. ո՞վ է Սոնա Շահգելդյանի ամուսինը
Հերմինե Ստեփանյանի հեղինակած HerMine Dialog-ի թողարկման հյուրերն են երգչուհի Սոնա Շահգելդյանը և նրա որդին՝ Արթուրը։ Զրույցի ընթացքում բացահայտում ենք Սոնայի կյանքի նոր ու երջանիկ փուլը, որտեղ նա առաջին անգամ անկեղծորեն պատմում է իր երկրորդ ամուսնության, կողակցի տեսակի և այն ներդաշնակության մասին, որն այսօր տիրում է իրենց ընտանիքում։
Սոնան ներկայացնում է նաև իր մասնագիտական գործունեության նոր կողմը՝ նորաբաց վոկալ դպրոցը, որտեղ նա ոչ միայն փոխանցում է իր փորձը, այլև ցուցաբերում է խիստ ու պահանջկոտ մոտեցում յուրաքանչյուր սանի նկատմամբ։
Խոսել ենք Արթուրի զարմանալի հասունության, նրա հեղինակային երգերի և սեփական ուժերով կազմակերպվող բակային համերգ ների մասին, որոնք արդեն իսկ վկայում են նրա ստեղծագործական մեծ պոտենցիալի մասին։
Անդրադարձել ենք հանրային ճանաչվածության բարդություններին, սոցցանցերում առկա քննադատություններին դիմակայելու նրանց յուրահատուկ բանաձևին և այն ամուր կապին, որը թույլ է տալիս մայր ու որդի լինել նաև լավագույն ընկերներ։
Երգչուհին դիալոգի ընթացքում նշել է․ «Արթուրս տեղյակ է և ես Արթուրիցս ոչինչ չունեմ թաքցնելու։ Փորձել եմ միշտ փակ պահել այս թեման, չխոսել, քանի որ անձնական է։ Իմ կողակիցն էլ չի սիրում սոցցանցեր։ Իր գործով, իր սիրելով, իր հարգանքով, իր տեսակով ապացուցում է ամեն բան։
Ես ուրախ եմ շատ, Աստծո կամքով է էդպես ստացվել, ես ինչ-որ բան չեմ պլանավորել։ Շփվում եմ, ունեմ սիրող մարդ, սիրող անձնավորություն։
Ես խանդոտ մարդ եմ, իմ մեջ դա կա, շատ խանդոտ մարդ եմ տեսակով, ինքն էլ է խանդոտ, բայց հազվադեպ է ցույց տալիս։ Իսկական տղամարդ է, սիրում է իմ տեսակը։ Աստծո կամքով մենք իրար հետ ենք, թե հետագան ինչ կլինի՝ չեմ կարող ասել…», նշել է երգչուհին։



