ՄամուլՏեսանյութ

Ո՞վ է Չաղ Ռուստամի հոր գտնվելու վայրը հայտնել սպանություն կատարողին

ArmLur.am լրատվականը դեպքից 8 օր անց կոմիտաս 44 հասցեում էր

Կոմիտասի 44 հասցեում արտասովոր լռություն էր: Շենքի բնակիչներից շատերը վախեցան խոսել դեպքի մասին, նշելով, որ կատարվածից ապշել եմ մտածել են տոնական հրավառություն է, սակայն հետո պարզում են՝ մարդ են սպանել:

Բակում ձյան մեջ թաղված հողաթափեր, դեպքի վայրում դեռեւս իրավապահների կողմից սահմանազատված ժապավեններ:

Դեպքից հետո Ռուստամ Ստեփանյանի հայրական տան դռները փակ էին և որևէ մեկը կատարվածից հետո բնակարանում չի գտնվում: Իսկ ահա իրավապահ համակարգում փնտրում են 45-ամյա ևս մեկ անձի, որը անձամբ է Ռոբերտ Ստեփանյանի գտնվելու մասին կրակոցներ արձակողին տեղեկատվություն փոխանցել, թե Ռոբերտ Ստեփանյանը որտեղ է գտնվում:

ArmLur.am-ին հայտնի է կատարողների ինքնությունները, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին այն չեն հայտնվում, քանի որ կատարողներց մեկը դեռևս հայտնաբերված չէ, իսկ ահա սպանության գործով ձերբակալված 41-ամյա տղամարդու եւ նրա հարազատների անվտանգությունը ապահովելու համար իրավապահ համակարգը խիստ հսկողություն է սահմանվել հնարավոր վենդետան կանխելու համար։