Մամուլ

Ով է Շահին Մուստաֆաևը, որի հետ պետք է բանակցի Մհեր Գրիգորյանը. 168.am

Ով է Շահին Մուստաֆաևը, որի հետ պետք է բանակցի Մհեր Գրիգորյանը

168.am-ը գրում է․ Երեկ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին, գրում է 168.am-ը:

Հանձնաժողովի այս կազմի գերակշիռ մասի անունները ՀՀ-ում առանձնապես բան չեն ասում. նրանց մի մասի լուսանկարները միգուցե ծանոթ լինեն հայ հանրությանը: Մինչդեռ հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանին վստահաբար շատերն են ճանաչում:

handnzajoxov kazm

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հրապարակել է սահմանագծման հարցերով իրենց հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի նախագահն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն է:

Իսկ ո՞վ է Շահին Մուստաֆաևը։

Նա ծնվել է Նոյեմբերյանի Ջուջևան գյուղում, ոսկե մեդալով ավարտել է Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցը: Ապա սովորել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտում: 2014թ. «Սիվիլնեթը» եղել էր Ջուջևանում, և տեսանյութ էր պատրաստել Մուստաֆաևի մասին:

Տեսանյութում Ադրբեջանի գործող փոխվարչապետ, այդ ժամանակ տարածքային կառավարման նախարար, հիմա արդեն՝ նաև սահմանագծման հարցերով հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևի ուսուցիչները, ընկերները, համագյուղացիները պատմում են նրա մասին: Ի դեպ, Շահեն են ասում:

shahen

Ուուցչուհին ցույց է տալիս դասամատյանը, ուր հայ գրականության ու հայոց պատմություն առարկաների դիմաց միայն գերազանց գնահատականներ են:

matyan shahen

Պատմում են, որ Մուստաֆաևի մայրը հայ հարևանների հետ առանձնապես շփում չի ունեցել, որ ազգայնական գիծը նրա մեջ ավելի վառ է արտահայտված եղել:

Շատ այլ բաներ էլ էին պատմում՝ ինչպես են հեռացել գյուղից, հետո ինչպես են մեկ տարի անց եկել, անասունները վաճառել, փողը վերցրել գնացել, ինչպես են տան վաճառքի հետ կապված փաստաթղթերը սարքել ու տարել:

Ու հիմա Մհեր Գրիգորյանը պիտի բանակցի Շահին Մուստաֆաևի հետ այն պայմաններում, երբ անգամ փակ հանդիպումների ժամանակ հանձնաժողովի մեր կազմը միմյանց հետ հայերեն որևէ բառ չի կարող փոխանակել, քանի որ գոնե Մուստաֆաևը կհասկանա նրանց։

Մհեր Գրիգորյանը պիտի բանակցի մի մարդու հետ, ով ծնվել է Հայաստանում, գերազանցությամբ դպրոցն ավարտել է Հայաստանում, բարձրագույն կրթություն նույնպես այստեղ է ստացել: Գիտի առնվազն Տավուշի սահմանամերձ գյուղերի յուրաքանչյուր քար ու թուփ, լավ ծանոթ է հայկական հոգեբանությանը, նիստուկացին, շփման ձևին, գիտի հայոց պատմություն ու գրականություն:

Այս մարդու հետ ի՞նչ ու ինչպե՞ս պետք է բանակցի Մհեր Գրիգորյանը, մասնագիտությամբ իրավաբան, մինչև իր համար «բարեբեր» իշխանափոխությունը ՀՀ բանկային համակարգում ղեկավար պաշտոններ զբաղեցրած ՀՀ գործող փոխվարչապետը:

Հետաքրքիր է՝ հանձնաժողովի մեր կազմում կա՞ գեթ մեկ պաշտոնյա, ով կկարողանար դա անել… Փնտրվում է բանակցող:

Կիսվել