Մամուլ

Ով է թիվ 1 պատասխանատուն «սուրմալու»-ի ողբերգության համար. «Հրապարակ»

Ով է թիվ 1 պատասխանատուն «սուրմալու»-ի ողբերգության համար

«Հրապարակ» թերթը գրում է. ««Սուրմալու»-ում շարունակվում են անհետ կորած անձանց որոնողափրկարարական աշխատանքները, իսկ տոնավաճառից դուրս՝ մեղավորների փնտրտուքը։

Թիվ 1 պատասխանատուն համարվում է Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որը 2021-ի մարտին ստուգում է իրականացրել, արձանագրել մի շարք խախտումներ ու հետեւողական չի եղել, որ դրանք վերացվեն։

surmalu tonavachar

Երեկ ողջ օրը փորձեցինք կապ հաստատել տեսչական մարմնի ղեկավար, ՔՊ-ական Գեղամ Շախբազյանի կամ նրա խոսնակի հետ, ապարդյուն՝ հավանաբար, նրանք եւս համալրել են անհետ կորածների ցանկը, ուստի նրանց գտնելու համար էլ պետք է որոնողափրկարարական աշխատանքներ իրականացվեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Կիսվել