Մամուլ

Ով է Էջմիածնում դաժանաբար ծեծված տղան

Էջմիածնի քաղաքացիները ահազանգում են, որ երեկ գիշերը դաժանաբար ծեծի ենթարկված քաղաքի երկու երիտասարդների գործով իրավապահները դեռևս որևէ մեկին չեն ձերբակալել: 

ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ վիրավորում ստացածներից մեկն է Պարգև Հակոբյանը, որին հիվանդանոց են տարել գլուխը ամբողջությամբ ջարդված և նրա հարևանի որդուն, որը բանակից նոր է զորացրվել։

Վաղ առավոտյան գրել էինք, որ Armlur.am-ի հավաստի տեղեկությունները համաձայն՝ գիշերը խմբակային ծեծկռտուք է եղել Էջմիածին քաղաքում անգիտակից վիճակում գլուխը ջախջախված 22-ամյա տղային են տեղափոխել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, նաև վիրավորված և բանակից օրերս զորացրված ևս մեկ երիտասարդի։

ՆԳՆ-ից հայտնեցին, որ Էջմիածնում միջադեպ է եղել՝ ծեծկռտուք, դեպքի ողջ հանգամանքները պարզվում են։