Ով է երեկ ծառայակցի կրակոցից մահացած ժամկետային զինծառայողը
Ով է երեկ ծառայակցի կրակոցից մահացած ժամկետային զինծառայողը
Այս մասին Bavnews.am-ին հայտնում են Պն-ից։
Ապրիլի 28-ին, ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.):

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:
Նշենք, որ երեկ ողբերգական դեպք էր տեղի ունեցել ՊՆ զորամասերից մեկում։
Ըստ նախնական վարկածի` զինվորներից մեկը զենքի հետ անզգույշ է վարվել, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել մեկ այլ զինվոր: