Մամուլ

Ով է այսօր Զեյթունում սպանված երիտասարդը․ լուսանկարներ միջադեպից

Ով է այսօր Զեյթունում սպանված երիտասարդը․ լուսանկարներ միջադեպից

ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե ով է Զեյթունում սպանված երիտասարդը: Վերջինս Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի բնակիչ 26-ամյա Արմեն Զաքարյանն է, որը աշխատել է մատուցող:

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ այսօրվա միջադեպը երկու օր առաջ միջադեպի մասնակիցները խոսակցություն են ունեցել, որը վեճի է վերածվել, սակայն առաջացած խնդիրը երիտասարդները ավարտված չեն համարել, որից հետո թեման շարունակվել է այսօր, ինչ էլ ճակատագրական դարձավ մեկ անձի համար, որի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մյուս վիրավորների համար պայքարում են բժիշկները:

degusto spanutyun 2

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 16։30-ի սահմաններում Զեյթունում հայտնի «Degusto» արագ սննդի կետի մոտ տեղի է ունեցել սպանություն։ Սննդի կետի մոտից 4 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է:

degusto spanutyun 4

«Degusto»-ի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև հետքերը տանում են դեպի Պարույր Սևակի փողոց, որը պարեկները նույնպես այս պահին վերցրել են իրենց հսկողության տակ։ 

degusto spanutyun 3
Կիսվել