ՄամուլՏեսանյութ

Ով է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը և ինչով է հայտնի

Ով է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը և ինչով է հայտնի

Armlur.am-ը գրում է․ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվեց աշխատանքից: Ավելին, նրա փոխարեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, արդեն նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար:

Որշոման մեջ մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի.

Միքայել Համբարձումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող»:

Թավշյա հեղափոխությունից հետո, երբ ԱԱԾ-ում ձևավորվել է տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը, հենց Համբարձումյանին է վստահվել նորաստեղծ օպերատիվ ստորաբաժանումը ղեկավարելու և փաստացի այն կայացնելու պատասխանատու գործը:

Արդյունքում հանրության շրջանում մեծ հետաքրքրության արժանացած և աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի զգալի մասը բացահատվել է այդ դեպարտամենտի կողմից: Հայտնի պաշտոնատար անձանց ԱԱԾ ուղեկցելու «գործը» ևս վստահված էր հենց նրան:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել