«Ով երբեք երեխա չի եղել, երբեք հասուն մարդ չի դառնա». Չապլին
«Ով երբեք երեխա չի եղել, երբեք հասուն մարդ չի դառնա». Չապլին
Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում թևավոր խոսքեր և աֆորիզմներ հայտնի մարդկանցից։
Առավել ճշգրիտ մարդու մասին կարելի է դատել նրա երազանքներով, քան նրա մտքերով: Հյուագո
Յուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ: Իրվինգ
ՈՒժեղ երևակայությունը իրադարձություն է ծնում: Մոնտեն
Կրկնակի և նույնիսկ եռակի կշռադատի այն , ինչ մտքովդ անցնում է: Թեոգնիդես
Ինչ աչքը չի տեսել, սիրտն այն չի էլ խնդրում: Սերվանտես
Ով երբեք երեխա չի եղել, երբեք հասուն մարդ չի դառնա: Չ. Չապլին
Դա հին կանոն է, որ մարդ, երբ ցանկանա, կարող է համեստ թվալ, բայց համեստ մարդը չի կարող լպիրշ թվալ: Լիխտենբերգ
Զայրույթը միշտ էլ վատ խորհրդատու է: Զոլա
Գաղտնիքը նման է հագուստի վրայի անցքի, որքան ցանկանում ես խնամքով թաքցնել այն, այնքան շատ է այն երևում: Բերգսոն
Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է: Գյոթե
Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից: Լարոշֆուկո
Հիմար ցանկությունները երբեմն դաժանորեն պատժվում են իրենց իրագործումով: Կուրց
Ցանկությունը մտքի հայրն է: Շեքսպիր
Ով միշտ անում է այն, ինչ ուզում է, հազվադեպ է անում այն, ինչ պարտավոր է: Լյուդվիգ Ֆոյերբախ
Ավելի դյուրին է զսպել առաջին ցանկությունը, քան բավարարել բոլորը, ինչ գալիս է նրանից հետո: Ֆրանկլին
Երևակայությունը հոգու աչքերն են: Ժուբեր
Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը: Էմերսոն
Իրավունքի նպատակը խաղաղության ապահովումն է, նրան, հասնելու միջոցոը՝ պայքարը: Իրվինգ
Դատավորները պիտի հիշեն, որ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը: Բեկոն
Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել, չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել: Լիխտենբերգ
ՈՒնեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը: Մաքսիմ Գորկի
Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ: Լարոշֆուկո
“Բռունցքի իրավունքը” նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին կամ քառակուսի շրջանը: Զեյմե
Չկա օրենք, որ բոլորի սրտովը լինի: Կատո Ավագ
Յուրաքաչյուր մարդ պետք է որոշ չափով օրենքներ իմանա. եթե նա գիտի դրանք բավականաչափ, որպեսզի դրանց ճանկը չընկնի, նրանից լավ փաստաբան դուրս կգա: Հենրի Շոու
Չկա ավելի, վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը: Սավոնարոլա
Հաճախ օրենքը թույլատրում է այն, ինչ թույլ չի տալիս պատիվը: Սորեն
Խիղճը օրենքների օրենքն է: Լամարթին
Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում: Լարոշֆուկո