Ովքեր ցանկանում են կանխել մարդկային զոհերը, չպետք է օկուպացնեն այլ պետությունների հողերը․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ռուս կանանց արցախյան այցին:
«Նրանք, ովքեր խաղաղություն են ցանկանում, չպետք է շարունակեն պատերազմը, նրանք, ովքեր ցանկանում են կանխել մարդկային զոհերը, չպետք է օկուպացնեն այլ պետությունների հողերը»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:
Բացի այդ, Բաքվում «ուսումնասիրում են» այցը, որից հետո որոշում կկայացվի՝ ՌԴ քաղաքացիներին «Ադրբեջանի օկուպացված տարածքներ անօրինական այցի» համար «սև ցուցակում» ներառելու մասին: