Ովքեր համարում են, որ Շուշին, Հադրութը առանց պատերազմի կարող են հետ բերել, հիվանդ են. Սամվել Բաբայան (Տեսանյութ)
Ովքեր համարում են, որ Շուշին, Հադրութը առանց պատերազմի կարող են հետ բերել, հիվանդ են. Սամվել Բաբայան (Տեսանյութ)
Armtimes.com-ը գրում է․ Հունիսի 20-ի ընտրություններին, ի թիվս 25 այլ ուժերի, մասնակցելու հայտ է ներկայացրել նորաստեղծ «Ազատական» կուսակցությունը, որի առաջին համարը Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է:
Բաբայանի հետ զրուցել ենք ոչ միայն նախընտրական իրավիճակի, իրենց շանսերի, այլեւ Շուշիի գրավման պատճառների, գերիներին հայրենիք վերադարձնելու հնարավորության եւ այլ թեմաների մասին:
– Պարոն Բաբայան, նախընտրական քարոզարշավն արդեն 4 օր է՝ մեկնարկել է, ձեր կողմից այդքան մեծ ակտիվություն նկատելի չէ, ինչո՞վ է պայմանավորված:
– Ես չեմ գտնում, որ ակտիվություն չկա մեր կողմից, մենք փորձում ենք առայժմ հարցազրույցներով եւ հանդիպումներով զբաղվել, բայց ձեւական ժողովուրդ հավաքել, հանդիպումներ անել, ճիշտ չեմ համարում:
Եթե ցանկություն կա որեւէ տարածքում հանդիպում…ասենք վաղը Գյումրիում հանդիպում ունենք, գյումրեցիք ցանկություն են հայտնել, գնում եմ հանդիպեմ, եթե մյուս օրը մեկ այլ մարզում է այդ ցանկությունը, հանդիպեմ, հարցերի պատասխանեմ…ես միտինգային ձեւը չեմ ընդունում, ես գտնում եմ, որ եթե ինչ-որ գործիչ գնում է, մարդիկ պետք է հնարավորություն ունենան հարցեր տալու: Ասենք թե ես գնացի այդ հրապարակում 1000 մարդ հավաքվեց, ինքս խոսեցի, եկա, ի՞նչ է փոխվում, հենա հեռուստատեսությամբ էլ եմ խոսում:
– Հնարավո՞ր է որ, այդ պրոցեսի ժամանակ ընտրեք կողմերից մեկին եւ խորհրդարանում կոալիցիա կազմեք:
– Էսօր շուտ է դրա մասին խոսելը, ասելը, թե որ տարբերակը կընտրենք: Ես կարող եմ հստակ ասել միայն, որ մենք գնալու ենք այն ուժի հետ, որն իմ նշած գաղափարները ընդունում է, հուշագիր ենք կնքելու եւ գնալու ենք այդ ճանապարհը: Կարող է ոչ մեկն էլ չընդունի, ոչ մեկի հետ էլ չենք գնալու, բայց հանգստացնելու ենք բոլորին:
– Հիմա մոդա է՝ խոսել Հադրութն ու Շուշին հետ բերելու մասին, Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին: Ինչպե՞ս եք պատկերացնում դա:
– Ես պատկերացնում եմ առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը լինի ուժեղ, պաշտպանված, նոր մենք կխոսենք այդ մասին: Նրանք, ովքեր համարում են, որ Շուշին, Հադրութը, Մարտունիի, Ասկերանի տարածքներից, Մարտակերտի հարթավայրը, Շահումյանի շրջանը առանց պատերազմի կարող են հետ բերել՝ ուղեղի հիվանդություն ունեն, հարկավոր է բուժման տանել:
Մանրամասները՝ Armtimes.com-ի տեսանյութում