Ովքեր էին ներկա Մհեր Սահակյանի հոգեհանգստին
Կոնդի եկեղեցում տեղի ունեցավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը։
Հոգեհանգստին ներկա էին կուսակից ընկերները, բարեկամները, ընկերները։ Ներկա էին նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ կոմիտեի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ։
Նշենք, որ երկու օր առաջ ավտովթարի հետևանքով մահացել է պատգամավոր Մհեր Սահակյանը: Նա եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։
Մհեր Սահակյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 16-ին, ժամը 13։00-ին, նույն վայրից։