Մամուլ

Ովքեր են Սմբատյաններին կալանավորած դատավորը

Ովքեր են Սմբատյաններին կալանավորած դատավորը

Hraparak.am-ը գրում է․ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը երեկ կալանավորվել են, նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի՝ 966 մլն դրամ, խարդախություն կատարելու մեջ։

Հայր և որդի Սմբատյաններին կալանավորելու որոշում են կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գագիկ Պողոսյանն ու Կարեն Ֆարխոյանը։

Այս դատավորները փաստաբանների շրջանում ցածր վարկանիշ ունեցող դատավորներ են, նրանք աշխատում են Կենտրոնի դատարանում։

Նշենք, որ Ֆարխոյանը Արմեն Սմբատյանի կալանքի որոշումն է կայացրել, իսկ Գագիկ Պողոսյանը՝ Սերգեյ Սմբատյանինը:

Կիսվել