Ովքեր այստեղ ծափ են տալիս և սուլում, ազգի արյան վրա են ծափ տալիս. պատերազմի մասնակից (Տեսանյութ)
Ովքեր այստեղ ծափ են տալիս և սուլում, ազգի արյան վրա են ծափ տալիս. պատերազմի մասնակից
Ուշ երեկոյան խորհրդարանի դիմաց են հավաքվել նաև առաջնագծից եկած զինվորները: Նրանց հունից հանել են բանակի նկատմամբ թերահավատությունն ու այն հայտարարությունները, որոնք այսօր հնչել են Ազատության հրապարակում:
Կամավորներից մեկը «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է, որ ովքեր այստեղ ծափ են տալիս և սուլում, ազգի արյան վրա են ծափ տալիս: «Էդ ծափ տվողները կարան ոտքով հասնեն Մատաղիսի անտառներ և մեր զինվորների դիակները բերեն:
Մարդիկ այսօր պիտի գիտակցեն, թե Արցախում ինչ ա կատարվել, ոչ թե զենք գողանան, այդ զենքը մեզնից են գողացել…»,- ասել է նա՝ հավելելով. «Մենք էլ ենք վախեցել հրթիռներից, բայց էդ վախն այնքան ուժեղ չի եղել, որքան Հայրենիքը»:
Տեսանյութը ստորև