Ովքե՞ր կարող են բաց տարածքում դիմակ չկրել. պարետի նոր որոշումը
Ովքե՞ր կարող են բաց տարածքում դիմակ չկրել. պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ հուլիսի 8-ին, նոր որոշում է ստորագրել, որով բացառություններ է սահմանել դիմակի կրման հետ կապված։
Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ: