Մամուլ

Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման դեմ ակցիայի հեղինակները

Տրանսպորտային համակարգում կատարվող խառնաշփոթը շարունակում է մոլորության մեջ պահել քաղաքացիներին։

Armlur.am-ի փոխանցմամբ՝ հասարակական տրանսպորտում տեղադրված վալիտադորները, որոնք նախատեսված են վճարային QR կոդերի համար, շատ ժամանակ չեն ընթերցում QR կոդը և այդպիսով էլ անհարմար իրավիճակում են հայտնվում ուղևորները։

Հիշեցնենք, որ եկող ամսվանից՝ փետրվարի մեկից հասարակական տրանսպորտի համար գործելու են նոր սակագներ։ Սակագնի անփոփոխ մնալու համար իրականացվում են տարբեր ակցիաներ։

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն Armlur.am-ին փոխանցեց, որ հունվարի 17-ից սկսել են իրականացնել իրազեկման ակցիաներ։ Առաջին իրազեկման ակցիան իրականացվել է Գարեգին Նժդեհ մետրոյի կայարանի մոտակայքից։

Կիսվեք էջում