Մամուլ

Ովքե՞ր են առավել խոցելի նոր տեսակի վարակի նկատմամբ. Օմիկրոն շտամի ծագման վարկածը. ԱՀԿ

Ովքե՞ր են առավել խոցելի նոր տեսակի վարակի նկատմամբ. Օմիկրոն շտամի ծագման վարկածը. ԱՀԿ

Կորոնավիրուսի նոր տարբերակը՝ Omicron-ը (B.1.1.529), կարող էր հայտնվել իմունային անբավարարություն ունեցող անձի մոտ, ով ամբողջությամբ չի ապաքինվել վարակից: Այս վարկածը Financial Times-ին տված հարցազրույցում հնչեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր համաճարակաբան Մարիա Վան Կերխոֆը։ 

«Հայտնի չէ, թե որտեղից է առաջացել այս շտամը, բայց դիտարկվող վարկածներից մեկն այն է, որ այն կարող էր առաջանալ վարակված, իմունային անբավարարություն ունեցող հիվանդից, ով չի կարողացել ամբողջությամբ ապաքինվել վիրուսից և ում մարմնում վիրուսը զգալի չափով բազմացել է»,- ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը։ 

Omicron-ի հայտնվելու կապակցությամբ Վան Կերխովը կոչ է արել համաշխարհային հանրությանը չմեղադրել այն պետությանը, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է շտամը։ Նա ավելացրել է, որ պետք է ավելի շատ թեստավորումներ և հետազոտություններ կատարել: 

coronavirus information

Հարավային Աֆրիկայի բժիշկներն էլ, ասել են, թե ո՞վ է առավել խոցելի նոր տեսակի վարակի նկատմամբ. 

«20 տարեկանից մինչև 30-ից մի փոքր բարձր տարիքի երիտասարդները, ովքեր ունեն միջին ծանրության և ծանր հիվանդություններ ու ինտենսիվ խնամքի կարիք ունեն: 65% չպատվաստված, պատվաստված միայն առաջին դեղաչափով մարդիկ»։ 

Մինչդեռ հայտնի համաճարակաբան Սալիմ Աբդուլ Քարիմը նշել է, որ դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անել, որ հենց երիտասարդներն են ավելի ենթակա օմիկրոն շտամով վարակվելու։ «Սակայն կարող ենք ասել, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք կորոնավիրուսի մեծ թվով դեպքերի այն մարդկանց շրջանում, ովքեր չեն պատվաստվել COVID-19-ի դեմ»,- ընդգծել է համաճարակաբանը։ 

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն ճանաչել է Օմիկրոն տեսակի կորոնավիրուսը որպես սպառնալիք աշխարհի համար, քանի որ այս շտամը արագորեն տարածվում է, և առկա պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել դրա դեմ։ 

Կիսվել