Ոստիկանությունը փնտրում է «Գևորգ Պետրոսյան» օգտատիրոջը, ով ռումբի մասին կեղծ հաղորդագրություն էր տվել
Ոստիկանությունը փնտրում է «Գևորգ Պետրոսյան» օգտատիրոջը, ով ռումբի մասին կեղծ հաղորդագրություն էր տվել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից որոնվում է «Գևորգ Պետրոսյան» ֆեյսբուքյան օգտատերը:
Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 1-ին նշված օգտատիրոջ կողմից հաղորդագրություն է ուղարկվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի էլեկտրոնային հասցեին, որ ժամը 10:30-ին Բայրոնի փողոցի 8 հասցեում տեղադրված պայթուցիկը գործելու է:
Դեպքի վայր էին ժամանել հրշեջ-փրկարարներ, սակրավորներ, ոստիկանության ծառայողներ և ուսումնասիրութամբ ոչ մի պայթուցիկ չէր հայտնաբերվել, որից հետո ոստիկանները պարզել էին, որ էլեկտրոնային հասցեի տերը «Գևորգ Պետրոսյան» օգտատերն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: