Ոստիկանությունը պարզել է Զարուհի Փոստանջյանի ամուսնու մեքենան պայթեցնողի ինքնությունը
Ոստիկանությունը պարզել է Զարուհի Փոստանջյանի ամուսնու մեքենան պայթեցնողի ինքնությունը
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ոստիկանությունը պարզել է, որ նշված հանցագործությունը կատարել է Վաղարշապատում բնակվող Մելսիկ Պ.-ն։ Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։
Զարուհի Փոստանջյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հարուցվել է քրեական գործ, սակայն մեղադրյալներ չկան։
«ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից տեղեկացա, որ նոր իրեն տրամադրվել է տեղեկանք «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու՝ բժիշկ Սուրեն Դրամփյանի «Mercedes» մակնիշի ավտոմեքենան պայթեցնելու դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով` գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով:
Մեղադրյալներ դեռ չկան: Տեսնենք ինչ քննություն են անցկացնելու»: