Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կատարում Նոր Նորքում
Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կատարում Նոր Նորքում
Shamshyan.com-ը գրում է․ Արդեն 2 ժամից ավելի է, ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կատարում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները կանգնեցնում են ավտոմեքենաները, ներկայանում, ապա վարորդներից պահանջում վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխանձնագիրը:
Այդ կարճ ժամանակահատվածում հայտնաբերվեցին մի քանի վարորդներ, ովքեր ավտոմեքենաները վարում էին իրենց մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական:
Կային նաև վարորդներ, ովքեր ասում էին. «Տնից վռազ հելա, դակումենտները մոռացա տունը: Զանգեմ, տեսնեմ, եթե տունը մարդ կա՝ շուտ բերի հասցնի»:
Լրիվ Խաչվանկյանական թատրոն, լրիվ «Տաքսի, տաքսի»՝ երբ սիրված դերասանը Փիլոյանին ասում էր, թե՝ ո՞վ դիպլոմ չունի, կորցրել եմ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հայտնաբերվել են նաև զենք-զինամթերք, դուբինկաներ:
Բոլոր օրինախախտ վարորդները ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների կողմից ենթակվեցին վարչական պատասխանատվության: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանների այդ միջոցառմանը գաղտագողի հետևում էր Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը: