Մամուլ

Ոստիկանությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը տեղադրված ռումբի մասին

Ոստիկանությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը տեղադրված ռումբի մասին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են  ՀՀ ոստիկանությունից։

«Տարված աշխատանքների արդյունքում Լևոն Տեր–Պետրոսյանի տանը պայթուցիկ որևէ բան չի հայտնաբերվել»,–ասաց ոստիկանության լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը։

levon ter petrosyan bak

Ավելի վաղ հայտնել էինք, որ ահազանգ էր ստացվել, թե Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ կա տեղադրված։ Առաջին նախագահի տուն էին ժամանել ոստիկանները, կինոլոգներն ու փրկրարարները։

Կիսվել