Շոու-բիզնես

Ոստիկանության ու դատարանի արագ արձագանքի շնորհիվ ես այսօր առողջ եմ ու իմ երեխաների հետ՝ ապահով ու խաղաղ միջավայրում

Ինչպես հայտնել էինք «Ազիզյանները» սիթքոմից Մարին տեսանյութ էր հրապարակել՝ որտեղ երևում էին մարմնի վրա կապտուկներ։

Պարզ դարձավ, որ նա բռնության է ենթարկվել ամուսնու կողմից։

Ավելի ուշ Մարին մանրամասնել է.

«Ոստիկանության ժամանակին ու ճիշտ գործողությունների շնորհիվ ամեն ինչ արագ կարգավորվեց։ Հանցագործությունը կատարած անձը հիմա կրում է օրենքով նախատեսված պատիժը։

Բոլոր գործընթացները կատարվել են օրենքի համաձայն, և ոստիկանության, դատախազության ու դատարանի արագ արձագանքի շնորհիվ ես այսօր առողջ եմ ու իմ երեխաների հետ՝ ապահով ու խաղաղ միջավայրում»։