ՄամուլՏեսանյութ

Ոստիկանության ուժեղացված ջոկատներ են ժամանել․ լարված իրավիճակ Կառավարության շենքի մոտ (Տեսանյութ)

Ոստիկանության ուժեղացված ջոկատներ են ժամանել․ լարված իրավիճակ Կառավարության շենքի մոտ (Տեսանյութ)

«Դիմադրություն» շարժման մասնակիցները «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով հասան Կառավարության շենքի մոտ, որտեղ նրանց դիմավորեցին ոստիկանական մեծաքանակ խմբերը՝ թույլ չտալով առաջ շարժվել։

Երթի մասնակիցներին դիմավորել են ոստիկանության ավելի քան ուժեղացված ջոկատներ։

karavarutyan shenq cuyc

Երթի մասնակիցները փորձում են ճեղքել ոստիկանական շղթան և առաջ գնալ։ Այս պահին բախում է տեղի ունենում նրանց և ոստիկանների միջև։

«Դուք պաշտպանում եք բռնապետ Նիկոլին»,- ամբոխից լսվում են ոստիկանությանն ուղված խոսքեր։ Ժողովրդի ճանապարհին կանգնած են հարյուրավոր ոստիկաններ, ոստիկանական մեքենաներ։ Շենքերի վրա դիպուկահարներ կան։ Ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում երթին հնարավորություն կտան մոտենալ շենքին։

Տեսանյութը ստորև

Կիսվել