Ոստիկանության ուժեղացված ծառայություն Երևանում
Ոստիկանության ուժեղացված ծառայություն Երևանում
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի ղեկավարությամբ ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական անգամ անցան ուժեղացված ծառայության:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնարկից առաջ պարեկները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որտեղ տեղում անձնակազմին հրահանգներ տվեց ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը:
Տեղում էր նաև ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության, Երևանի գնդի հրամանատար, ոստիկանության մայոր Անդրանիկ Իսախանյանը:
Գնդապետ Ա. Ումրշատյանը պարեկներին ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները, ասաց, որ հանցագործությունների և հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության պետք է կանխվի տեղում, ինչպես նաև պետք է խիստ լինել ճանապարհային երթևեկության կանոները խախտող վարորդների նկատմամաբ, անկախ նրանից, ով կլինի ղեկին, պաշտոնյա, թե օլիգարխ, օրենսդիր, թե գործադիր մարմնի ներկայացուցիչ, եթե խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, ապա նրանք պետք է ենթարկվեն վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենաները կտեղափոխվեն պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Երևանի գնդի հրամանատար Ա. Իսախանյանն էլ բարի ծառայություն մաղթեց պարեկներին: