Մամուլ

Ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքի արդյունքում բացահայտեցին Գյումրու երեկվա աղմկահարույց սպանությունը

Ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքի արդյունքում բացահայտեցին Գյումրու երեկվա աղմկահարույց սպանությունը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո Գյումրիում չէին դադարում խոսակցությունները, թե սպանությունը չի բացահայտվի ու կարճ ժամանակ անց այն կմատնվի մոռացության իսկ հանցագործը կամ հանցագործները ազատ կշրջեն:

Սպանությունից կարճ ժամանակ անց, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ, ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, Հայաստանի քննչական կոմիտեի  Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ, ստեղծեցին օպերատիվ-հետախուզական և քննչական խմբեր ու փորձառու ոստիկաններն ու քննիչները անցան գործի, մի քանի վարկածների ուղղությամբ կատարվեցին աշխատանքներ և,  ի վերջո, ապացուցեցին, թե ում օրն է  40 օր կամ, որ  չբացահայտվող հանցագործություններ չկան:

vardan ghukasyan dster

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետ Վարդան Վարդանյան), ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետ Արամ Ղազարյան), ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի և ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների հետ՝ վարչության պետ  Աղասի Իսահակյանի գլխավորությամբ և Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի հետ, իրականացրել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ ու երեկ Գյումրիում աղմկահարույց սպանության կասկածանքով Երևան քաղաքից ոստիկանության Կումայրիի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 50-ամյա Գևորգ Մ.-ին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա կասկածվում է  Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Անահիտ Իսկանդարյանին սպանելու և նրա պայուսակն ու բջջային հետախոսը գողանալու մեջ:

pesu mer

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս ոստիկանության Կումայրիի բաժնից ներկայացվել է ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խոստովանել է, որ ինքն է սպանությունը կատարել, իսկ դրամապանակն ու հեռախոսը այրել է Գյումրու Երևանյան խճուղու վերջնամասում, իսկ հանցագործության գործիք դանակը նետել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին:

Տեսանյութը ստորև

Կիսվել