Մամուլ

Ոստիկաններն ու հարազատները փնտրում են 64-ամյա տղամարդու

Ոստիկաններն ու հարազատները փնտրում են 64-ամյա տղամարդու

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից որոնվում է Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ 64-ամյա Սումբատ Սանդրոյի Բայանդուրյանը։

Վերջինս օգոստոսի 19-ին ժամը 10:00-ի սահմաններում դուրս է եկել տանից, ինչից հետո հարազատները ոչ մի տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին։

Հագին եղել է մուգ կանաչ վերնազգեստ՝ դեղին գծերով, մուգ կապույտ սպորային տաբատ։Ըստ տեղեկությունների՝ հնարավոր է նա վերջին անգամ եղած լինի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի հարակից տարածքներում։

Ոստիկաններն ու Ս. Բայանդուրյանի հարազատները խնդրում են տեղեկություններ ունենալու դեպքում զանգահարել 077 75 24 11,(0322) 39411, կամ 102 ու դիմել մոտակա ոստիկանական բաժանմունք։

Կիսվել