Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները հսկում են Մհեր Ախտոյանի տունը
ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է, որ ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները հսկում են Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի տան հատվածը։
Հիշեցնենք, որ զինված հարձակում էր եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ։ Մեկ անձ զոհվել էր, մեկը՝ վիրավորվել։
Հավելենք ՔԿ-ից հայտնել էին, որ Մերձավանի համայնքապետի տան ուղղությամբ տեղի ունեցած զինված հարձակման դեպքով կա 3 ձերբակալված անձ, 9 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
Չնայած քննչական կոմիտեն հրաժարվում է ասել, թե Մերձավանի գյուղապետ Մհեր Ախտոյանին առաջադրվել է մեղադրանք, թե ոչ, սակայն ArmLur.am-ին հավաստի աղբյուրները հայտնեցին,որ համայնքի ղեկավարը անձամբ ներկայացել է իրավապահներին, ու 9 մեղադրյալներից մեկը նա է։
Մանրամասները՝ տեսանյութում։