Մամուլ

Ոստիկանները ֆեյսբուքյան գրառման համար այցելել են պատերազմի մասնակցի տուն

Ոստիկանները ֆեյսբուքյան գրառման համար այցելել են պատերազմի մասնակցի տուն

News.am-ը գրում է․ Ոստիկանները ֆեյսբուքյան գրառման համար այցելել են արցախյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանի տուն: News.am-ի հետ զրույցում Մանուել Մանուկյանը  սա որակեց որպես իր դեմ քաղաքական նհետապնդում:

«Ինձ ասացին, որ ինչ-որ գրառում եմ կատարել շաբաթներ առաջ, որտեղ վիրավորական արտահայտություններ եմ թույլատրել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, բայց ինձ թվում է, որ սա կապված է երեկվա իմ գրառման հետ` կապված Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ես ընդամենը վերլուծական գրառում էի կատարել, թե ինչքան կարեւոր է Քոչարյանը Ռուսաստանի համար եւ ինչպես դա կարող է օգտագործվել»,-ասաց նա:

մանուել մանուկյան

Մանուկյանը ասաց, որ ավելի սուր քննադատություններ են անում Փաշինյանի նկատմամբ, սակայն չգիտես ինչի հենց իրենց տուն են եկել ոստիկանները.

«Հաշվի չառնելով, որ ես երկու պատերազմների մասնակից եմ, ընկերներ եմ կորցրել, իմ հանդեպ քաղաքական հետապնդում են իրականացնում: Նրանք հասկանում էին, որ երբ ես մենակ էի խոսում, իրենցից իշխանություն չէի կարող վերցնել, իրենց համար վտանգ չէի ներկայացնում, բայց էս պարագայում, երբ որ ես ինչ-որ ուժի հետ կապված վերլուծություն եմ արել, նրանք մտածում են, որ այդ ձեւով հնարավոր է այդ ուժը մեծանա եւ իրենցից վերցնի իշխանությունը»:

Կիսվել