ՄամուլՏեսանյութ

Ոստիկանները հայտնաբերել են առևանգված օտարերկրացու մարմինը՝ Հրազդանի նախկին «Գայի պոստ»-ի հետնամասում

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քրեական ու համայնքային ոստիկանները , պարեկները, ոստիկանության կինոլոգները ու քննիչները մոտ 35-40 կմ շառավղով, անգամ տեղատարափ անձրևի տակ, այնպիսի տեղերում են որոնողական աշխատանքներ իրականացրել, որ եղել են դժվարանցանելի, ճանապարհները եղել են ցեխոտ, այդ թվում՝ Հրազդանի, Ծաղկաձորի անտառներում և ի վերջո կեսգիշերին մոտ, Երևան – Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի նախկին «Գայի պոստի» հետնամասում՝ դաշտամիջյան հատվածում, խոտերով թաքցրած հայտնաբերել են  մահացածի մարմինը։

Քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը օտարերկրացի 74-ամյա Եվգենի Վախոնինն է։

Իրավապահները պարզել են, որ հուլիսի 1-ին Քաղսի գյուղում գործող հյուրատուն են այցելում ՌԴ քաղաքացիներ 40-ամյա Անդրեյ Միրոշնիկը և 23-ամյա Դարյա Ասաբինան։  Նրանք մի քանի օր մնում են այդ հյուրատանը, իսկ արդեն երեկ՝ հուլիսի 5-ին, զանգահարում են հյուրատան սեփականատիրոջը և հայտնում են, որ իրենք մեկ օր շուտ հեռանում են ու հյուրատան իրենց սենյակում թողնում են գումար՝ կոտրված բաժակի և վնասված անկողնում համար։

Իրավապահները պարզում են, որ նշված անձինք Վախոնինին նշված հյուրատնից «Mazda» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխում են։ Արդյոք նա մինչ այդ մահացած է եղել, թե ոչ, այն պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, բայց որ նրան քաշելով են նստեցնում «Mazdw»-ն, այդ ամենը ապացուցող փաստեր են քրեական ոստիկաններն ու քննիչները ձեռք բերել։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Միրոշնիկն ու Դ. Ասաբինան հասցրել են արդեն լքել ՀՀ տարածքը։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամքներ չենք հայտնում։