Ոստիկանները կանգնեցրել են Վազգեն Մանուկյանի ավտոմեքենան (Տեսանյութ)
Ոստիկանները կանգնեցրել են Վազգեն Մանուկյանի ավտոմեքենան (Տեսանյութ)
Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ ոստիկանները կանգնեցրել էին ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի ավտոմեքենան, որ ինչ-որ թուղթ փոխանցեին: Մանուկյանը, սակայն, դուրս չեկավ մեքենայից և չվերցրեց թուղթը:
Որոշ ժամանակ անց քշեց գնաց, և թուղթը մնաց ոստիկանների ձեռքին: Մենք լսեցինք, թե ինչպես ոստիկանները դժգոհեցին, որ Մանուկյանը արհամարհեց իրենց ու հեռացավ, ասացին` սրանից հետո իրենք էլ հարգանքով չեն մոտենա, եթե ինքն այդպես է վարվում, և որոշեցին վաղը առավոտյան Մանուկյանին տեսնել ու թուղթը փոխանցել:
Վազգեն Մանուկյանի կինը` Վարդուհի Իշխանյանը Hraparak.am-ին ասաց, որ հավանաբար ծանուցագիր էին ուզում փոխանցել, որ Մանուկյանին հրավիրեին ոստիկանություն: Ենթադրաբար սա կապված էր Վազգեն Մանուկյանի ելույթների հետ:
Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում