ՄամուլՏեսանյութ

Ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին մահվան ելքով վրաերթ կատարած ու դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին (Տեսանյութ)

Ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին մահվան ելքով վրաերթ կատարած ու դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին (Տեսանյութ)

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետ Վարդան Վարդանյանի), ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի), ոստիկանության Հրազդանի  բաժնի (բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի), ոտիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի) և  ոստիկանության Մարտունու բաժնի (բաժնի պետ Ստեփան Հակոբյանի) գլխավորությամբ  հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալներն իրացնելով, Գեղարքունիքի մարզի Ածխաձոր գյուղում հայտնաբերել ու ոստիկանության Հրազդանի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյան Սիմակ Գ.-ին:

Վերջինս կասկածվում է  նույն օրը Երևան-Սևան ավտոճանապարհին իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով  Յուրիկ Ղայրամանյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ:

vraert sevan

Ոստիկանության Հրազդանի բաժնից Սիմակ Գ.-ն ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե  Կակոյանի  որոշմամբ  ձերբակալվել է:

Ոստիկանները հայտնաբերել են նաև Ford Transit մակնիշի ավտոմեքենան, որով տեղի է ունեցել վրաերթը և այն տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահանվող հատուկ տարածք:

Տեսանյութը ստորև

Կիսվել