Ոստիկանները բերման ենթարկեցին Նարեկ Մալյանին (Տեսանյութ)
Ոստիկանները բերման ենթարկեցին Նարեկ Մալյանին (Տեսանյութ)
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանը, մասնավորապես նշել է.
«Քիչ առաջ քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցները փողոցից բերման են ենթարկել «ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին:
Ոստիկանության աշխատակիցները հրավերը մերժելուց հետո, ասացին՝ դե որ հրավերը չեք ընդունում, ուրեմն մենք հենց հիմա ձեզ բերման ենք ենթարկում, որը կոպտագույն խախտում է:
Ոստիկանությունը ընդհանրապես հրավեր անելու իրավունք չունի: Պետք է հասկանալ, թե ինչ գործի շրջանակներում են այս գործողությունները, այս խայտառակ ապօրինությունը կատարվում: Ոստիկանությունը ադրբեջանական պատվերով ձերբակալում է Նարեկ Մալյանին:
Ի վերջո,երրորդ ոստիկանի օգնությամբ նրանց հաջողվեց մեքենան նստեցնել Մալյանին եւ տանել:
Տեսանյութը ստորև