Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին (Տեսանյութ)
Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին
Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին, որոնք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը, քիչ առաջ ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին։
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը բերման ենթարկվածները 4-ն են՝ Ռուբեն Մելիքյան, Ռոբերտ Հայրապետյան, Աշոտ Համբարձումյան, Բաբկեն Հարությունյան։
Մարդու իրավուքնների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը եւս միացել էր ակցիային, մինչեւ ոստիկանների ժամանելը գնացել էր արդեն, իսկ այնտեղ ներկա Ավետիք Իշխանյանին, բերման չեն ենթարկել, նա նշել է, որ որպես դիտորդ է այնտեղ գտնվում։