ՄամուլՏեսանյութ

Ոստիկանի հետ տեղի ունեցած միջադեպից առաջ, տվյալ երիտասարդը մասնակից է եղել այլ ծեծկռտուքի (Տեսանյութ)

Ոստիկանի հետ տեղի ունեցած միջադեպից առաջ, տվյալ երիտասարդը մասնակից է եղել այլ ծեծկռտուքի (Տեսանյութ)

Ոստիկանի հետ տեղի ունեցած միջադեպից առաջ, տվյալ երիտասարդը մասնակից է եղել այլ ծեծկռտուքի․․․Տեսանյութը հայտնվել է համացանցում՝ այն ներկայացնում ենք առանց մեկնաբանության։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն միջադեպի առիթով  հայտնել է.

«Համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող՝ Երևան քաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ հունիսի 4-ի գիշերը առերևույթ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով)։

Նախաքննության ընթացքում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»:

Ավելի վաղ էլ՝ ՀՀ ոստիկանությունը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն էր տարածել.

«Քաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ տեղեկացնում ենք. մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկութուն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանության վարչությունում:

Նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»:

Տեսանյութը կարող եք տեսնել Bavnews.am-ի տելեգրամյան ալիքում

Կիսվել