Ոստիկանապետ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել՝ չենթարկվելով Փաշինյանի ապօրինի հրահանգին. Mediaport
Ոստիկանապետ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել՝ չենթարկվելով Փաշինյանի ապօրինի հրահանգին
Այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանն, առանց ստորագրելու և առարկություններով հետ ուղարկեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու հրամանագիրը, Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է հայտնվել. նա այս պահին իր մոտ է կանչել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և տարբերակներ է քննարկում ամեն գնով ԳՇ պետի նկատմամբ գործ հարուցելու համար։
Mediaport-ի հավաստի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն հրաժարավել է կատարել Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգը, որից հետո նա ոստիկանության հատուկջոկատայիններին է նույն հրահանգը տվել, սակայն ոստիկանության սպաները ևս հրաժարվել են կատարել Փաշինյանի հրահանգը:
Ոստիկանության մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել՝ չենթարկվելով Փաշինյանի ապօրինի հրահանգին:
Կառավարությունում այս պահին խուճապային տրամադրություններ են։
Նշենք, որ ևս մեկ գեներալ է միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին։ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ Արմեն Ղահրամանյանը իր աջակցությունն է հայտնում ԶՈՒ Գլխավոր շտաբին։