Մամուլ

Ոստիկանապետի եղբոր հյուրերը սառն են ընդունել Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին

Ոստիկանապետի եղբոր հյուրերը սառն են ընդունել Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին

Aravot.am-ը գրում է․ Ինչպես հայտնի է, երեկ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի եղբոր դստեր հարսանյաց արարողությունը: Ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, երբ հանդիսավարը հայտարարել է, որ ներկա է նաեւ ՀՀ վարչապետը եւ առաջարկել է ողջունել նրան, մի քանի հարյուր ներկաներից հատուկենտ մարդիկ են ոտքի կանգնել եւ ծափահարել:

nikol pashinyan

Իրավիճակը փրկելու համար հանդիսավարն արագ անցել է մյուս հայտնի հյուրերին ներկայացնելուն: Հարսանյաց հանդեսի մասնակիցների նման վերաբերմունքից հետո Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սովորականից շուտ են հեռացել:

Կիսվել