Մամուլ

Ոստիկանապետը չի պատասխանել Բաբլոյանի զանգերին. հաջորդ նվաստացումն ԱԺ նախագահն ապրել է հաջորդ օրը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստի ժամանակ, երբ բազմություն է հավաքվել ԱԺ դարպասների մոտ, եւ տեղեկացել են, որ որոշ պատգամավորների չեն թողնում մտնել շենք, մյուսներին՝ դուրս գալ, հասկացել են, որ իրավիճակը շիկանում է, այդ ժամանակ Արա Բաբլոյանը որոշել է զանգել Վալերի Օսիպյանին, որ նրան տեղեկացնի իրավիճակի մասին, եւ նա միջոցներ ձեռնարկի՝ կանխելու հետագա զարգացումները։

Սակայն ոստիկանապետը չի պատասխանել զանգերին։ Հաջորդ նվաստացումն ԱԺ նախագահն ապրել է հաջորդ օրը, երբ վարչապետի որոշմամբ բացվել են ԱԺ դարպասները։ ԱԺ տարածքում գործող պահպանության ուժերը մշտապես գործել են ԱԺ նախագահի կարգադրություններով եւ դարպասները կարող էին բացել միայն նրա հրահանգով, սակայն վարչապետը որոշել է ցուցադրել, որ ինքն է որոշումներ կայացնում՝ անգամ ԱԺ տարածքում։ Եվ սա խորհրդարանական երկրի պարագայում, որտեղ Սահմանադրությամբ ԱԺ-ն է գլխավոր քաղաքական մարմինը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել