Ոստիկանական ուժեր՝ Սևան-Երևան ճանապարհին
Ոստիկանական ուժեր՝ Սևան-Երևան ճանապարհին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի ժամանակ մասնակիցները նշեցին, որ առջևում ոստիկանական մեծաթիվ մեքենաներ կան: Համացանցում ևս տեսանյութ է տարածվել:
Բագրատ Սրբազանը քիչ առաջ քայլերթի մասնակիցներին տեղեկացրեց, որ առջևում ոստիկանության զորք կա կուտակված և հորդորեց սադրանքի չտրվել, պահել կարգուկանոն։
«Առջևում ոստիկանական զորքեր են, կարմիր բերետավորներ են եկել այս անգամ։ Եթե որևէ մեկը շիշ կնետի, կբորբոքվի, կհարձակվի, ուրեմն իրենց մարդն է»,- ասաց Բագրատ Սրբազանը։