Ոստիկանական «Գազել»-ի տակ ընկած ցուցարարին հեռացրեցին անվադողի դիմացից (Տեսանյութ)
Ոստիկանական «Գազել»-ի տակ ընկած ցուցարարին հեռացրեցին անվադողի դիմացից (Տեսանյութ)
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մեկնարկած բողոքի երթի մասնակիցներ Երևանյան լճի մոտ փակեցին ճանապարհը: Առաջին գծում շղթա կազմեցին պատգամավորները, իսկ երկրորդում ակցիայի մասնակիցներն են:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ոստիկաններին ասաց.
«Հարգելի ոստիկաններ, Նիկոլի հեռացումը, որ պահանջում ենք, այն անում ենք որովհետև նա դավաճան է, պահանջում ենք, որովհետև նա իր քաղաքացու արժեքը չգիտեր, նրան մահվան տարավ իր արկածախնդրությամբ, պահանջում ենք, որովհետև այն ցավ էր նաև ձեր համար՝ ուսադիր կրող ոստիկաններ:
Մենք պահանջում ենք ձեր զինակից զոհված ընկերների համար, որոնց հուղարկավորեցին առանց պաշտոնական արարողության, առանց պատվո պահակի»:
Ընդդիմադիր պատգամավորը բարձրախոսով հայտնեց, որ բողոքի ակցիաների մասնակիցներն այնքան են հարգում ոստիկանի ուսադիրը, որ երբ ցույցի ժամանակ այն պոկվում է, հանձնում են իրենց, երբ գլխարկ են գտնում հանձնում են ոստիկանին, որովհետև պետություն են սիրում, Նիկոլի նման չեն, և ուզում են, որ ոստիկանն էլ Նիկոլ չլինի:
Արամ Վարդևանյանն էլ ասաց որ ժողովուրդը որոշել է չբացել ճանապարհը:
Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ արդեն ոստիկանությունն ուժով սկսեց բացել ճանապարհը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների:
Խառնաշփոթի մեջ վերջին պահին ոտիկանական «Գազել»-ի տակ ընկած ցուցարարին հեռացրեցին անվադողի դիմացից: Մի քանի կին ցուցարարների ինքնզգացողությունը վատացավ և նրանց առաջին օգնություն ցուցաբերվեց:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում