Շոու-բիզնես

«Ոսկի դպրոց». Վաչե Թովմասյանը ներկայանում է նոր սիթքոմով. դերասանական կազմը հայտնի է

Հումորիստ, պրոդյուսեր Վաչե Թովմասյանը Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի  աշնանային եթերաշրջանում կներկայանա նոր հեռուստանախագծում: Blognews.am-ի հետ զրույցում դերասանը բացել է որոշ փակագծեր նկարահանման ընթացքի, դերասանական կազմի ու սյուժետային առանձնահատկությունների վերաբերյալ:

«Ոսկի դպրոց». սիթքոմ ստանդարտներից դուրս, դասական ու հումորային սիթքոմների միքս, որը չունի տարիքային սահմանափակում: Դերասան Վաչե Թովմասյանը վստահեցնում է՝ սա տարբերվելու է մինչև այս եղած բոլոր նախագծերից: Թեև սյուժետային շատ գծեր դերասանը չի բացում, բայց խոստանում է՝ հեռուստադիտողը  կզարմանա:

«Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսը՝ Ռոբերտը, գողանում է ոսկիներ, նրան հետապնդում են ոստիկանները: Ավարը չկորցնելու համար հերոսը որոշում է թաղել ոսկիները: Ավելի ուշ ոստիկաններին հաջողվում է բռնել գողին: 5 տարի բանտում անցկացնելուց հետո ընկերոջ հետ գալիս է ոսկիների հետևից, սակայն պարզվում է, որ դրա տեղում դպրոց է կառուցվել: Նա ստիպված պետք է դիմի խարդախ քայլերի ավարը կրկին ունենալու համար:

Որոշում է ուսուցիչ դառնալ ու աշխատանքի անցնել դպրոցում: Բնականաբար, ամեն ինչ այդքան էլ հեշտ չի ստացվում: Սկսվում է արկածներով լի մի պատմություն, որտեղ կա սեր, գաղտնիք, ու ամենակարևորը՝ հումոր»,- պատմում է Վաչեն:

«Ucom-ը շարունակում է աջակցել Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի նոր բովանդակության ստեղծմանը: Սիրված դերասանի մասնակցությամբ սիթքոմի յուրաքանչյուր նոր մաս Ucom-ի բաժանորդները կարող են մեկ օր շուտ դիտել «Տեսավարձույթ» բաժնում»,- նշում է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Կիսվել