Մշակույթ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն ավարտվեց․ հայտնի են մրցանակակիրները

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 13-ին Կինոյի տանն անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:

Կինոփառատոնի հրավերով Երևան են ժամանել «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» «Ջինի»-ի դափնեկիր բազմաթիվ կինոգործիչներ, որոնց թվում նաև Ատոմ Էգոյանը, Ալեքսանդր Փեյնը, Քևին Սփեյսին, Ջաֆար Փանահին:

Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին: Ձեզ ենք ներկայացնում ամբողջական ցանկը՝

atom egoyan

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ

Ոսկե ծիրան

Չիրետտայի ավետարանը, Կարոլինե ֆոն դեր Թան

Արծաթե ծիրան

Տարօրինակ ուղի, Գուտու Պարենտի

Հատուկ հիշատակում

Մենություն, Նիննա Պալմադոտտիր

Տարածաշրջանային մրցույթ

Ոսկե ծիրան

Մենք ներսում ենք, Ֆարահ Քասեմ

Արծաթե ծիրան

Իմ գողացված մոլորակը, Ֆարահնազ Շարիֆի

Հատուկ հիշատակում

Լինում է, չի լինում, Էմիլի Մկրտչյան

Fipresci-ի մրցանակ

Լինում է, չի լինում, Էմիլի Մկրտչյան

Կորիզ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

Ոսկե ծիրան

Տուն, Հրանտ Վարժապետյան

Արծաթե ծիրան

Արմատ, Աննա Մկրտումյան

Նշենք, որ այս տարի կինոփառատոնն անցկացվեց հուլիսի 7-14-ը։ Միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից:

«Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի ավանդական կարմիր գորգը փոխարինվեց արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։

Այս տարի միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն էր թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին։

Կիսվել