Մամուլ

Ոսկեպարցիները «լարել» են Տավուշի ՔՊ-ական մարզպետին

Ոսկեպարցիները «լարել» են Տավուշի ՔՊ-ական մարզպետին

Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերի բնակիչները այսօր վաղ առավոտից կրկին ճանապարհ են փակել։ Իրավիճակը այնքան է լարվել, որ ժամանել են ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

«Հրապարակ»-ին ասացին, որ մարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրան։

Հիշեցնենք, որ դեռեւս երեկ գիշերվանից է իրավիճակ լարվել, այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ հանձնվել են Տավուշի մարզի 4 գյուղերը։

Կիսվել