Մամուլ

Ոսկեպարի տարածքում փորվող պաշտպանական բնագծերի ու ռուսական զորանոցների մասին․ Ոսկան Սարգսյան

Ոսկեպարի տարածքում փորվող պաշտպանական բնագծերի ու ռուսական զորանոցների մասին․ Ոսկան Սարգսյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոսկան Սարգսյանը։

«Ոսկեպարի տարածքում փորվող պաշտպանական բնագծերի ու ռուսական զորանոցների մասին

Նոյեմբերյան խոշոր համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի գյուղի հարակից տարածքում, հայ-ադրբեջանական փաստացի սահմանից բավականաչափ հեռու, թիկունքում հողաշինական աշխատանքներ են կատարվում, բնագծեր են փորվում։

Ոսկեպարցիների բնակիչներից ոմանք կարծում են, որ դա արվում է այն նպատակով, որ Աշաղը Ասպիքարա (Ներքին Ոսկեպար) գյուղի տարածքը հանձնելուց հետո հայ-ադրբեջանական սահմանագիծը փոխվելու, դեպի Հայաստանի տարածք նահանջելու է, և ներկայումս կառուցվող բնագծով նպատակ կա ամրացնել նոր ձևավորվելիք սահմանի պաշտպանությունը։

Ոսկեպար գյուղի տարածքում է գտնվում Ռուսաստանի զինուժի զորանոցը, որի շինարարության համար ՀՀ կառավարության առաջարկով Նոյեմբերյան համայնքի ավագանին Ոսկեպար բնակավայրի հողերից 2 հեկտար տարածք նվիրաբերել է։

Ռուսաստանի զինուժի համար նման մի զորանոց էլ կառուցվել է Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղի հարակից գոտում, խորհրդային ժամանակ գործած փոքր օդանավակայանի տաարածքում։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փաստացի հրաժարվել է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծում և սահմանազատում իրականացնելուց։

Այս պայմաններում անհասկանալի ու անտրամաբանական է Ոսկեպարում և Այգեպարում ռուսական զինուժի առկայությունը, հավաքովի մոդուլներից սարքված այդ զորանոցների գոյությունը։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, նրան հարցնելով՝ Տավուշի մարզի սահմանագոտում, անկլավ հանդիսացող կամ այդպիսին չհանդիսացող, նախկինում ադրբեջանաբնակ գյուղերի հարակից տարածքներում ՊՆ-ն հողաշինական ի՞նչ աշխատանքներ է կատարում, ի՞նչ նպատակով, Տավուշի մարզի Ոսկեպար և Այգեպար գյուղերի սահմանամերձ տարածքներում Ռուսաստանի զինուժի կողմից կառուցված, հավաքովի կոնստուկցիաներով շենքերը ի՞նչ նպատակով են կառուցվել, ներկայումս դրանք որպես ի՞նչ են ծառայում։ ՀՀ Պաշտպանության նախարարությունից դեռևս պատասխան չեմ ստացել»։

Կիսվել