«Ոչ ոք չի կարող խանգարել Թուրքիային». Էրդողան
«Ոչ ոք չի կարող խանգարել Թուրքիային». Էրդողան
Ոչ ոք չի կարող խանգարել Թուրքիային իրացնել սեփական անվտանգությունն ապահովելու իր իրավունքը։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով թուրքական բանակի վերջին գործողությունները Հյուսիսային Իրաքում և Սիրիայում, փոխանցում է Anadolu-ն։
«Թուրքիան իրավունք ունի ցանկացած գործողություն անելու այն տարածքներում, որոնք նա նշանակել է իր սահմաններից դուրս և ներս՝ իր անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով Ստամբուլում։