«Ոչ մեկը էստեղ մեզ դատավոր չի, որ որոշի՝ ճիշտ ենք սգում, թե չէ»
«Ոչ մեկը էստեղ մեզ դատավոր չի, որ որոշի՝ ճիշտ ենք սգում, թե չէ»
Արձակագիր, լրագրող, բլոգեր Սյունե Սևադան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամեն մարդ սթրեսային իրավիճակում տարբեր վարք է դրսևորում, փորձեք սեփական պատկերացումները չփաթաթել դիմացինի վրա:
Մեկը ուզում է գրել ու խոսել անցած տարվա սարսափից, որ զգացածը մի քիչ սփոփի ու զգա, որ մենակ չի, ուրիշը, գուցե, բառ անգամ չգրի էս ընթացքում՝ ամսով լռելով կամ այլ թեմաներից խոսելով, և ունի դրա իրավունքը, քանի որ ավելի ուժեղ ցավեցնող ստատուս գրելու մրցույթ չի, ու ոչ մեկը էստեղ մեզ դատավոր չի, որ որոշի՝ ճիշտ ենք սգում, թե չէ:
Բոլորս ենք ապրել էս դժոխքում, ու ոչ մեկին լավ չի հիմա, թել-թել քրքրվում ենք՝ ցույց տալով, թե առանց:
Թույլ տվեք ամեն մարդ իր զգացածին հետևի: Համբերություն բոլորիս, փորձենք մոտակա ամիսներին ևս տուն ու հարազատ կորցրածների կողքին լինել, լսել իրենց, գրկել իրենց ու օգնել ինչով կարող ենք՝ հիմա ու միշտ»: