Մամուլ

«Ոչ թե հերքվել, այլ հաստատվել է Դ. Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու փաստը». Տիգրան Աթանեսյան

«Ոչ թե հերքվել, այլ հաստատվել է Դ. Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու փաստը». Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

ՀՀ ՊՎԾ կասեցված ղեկավար պ-ն Դավիթ Սանասարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ իր կողմից անչափահասի վրաերթի քրեական գործը կարճվել է, քանի որ փորձագետը հաստատել է իր անմեղությունը:

Ինքը երբևէ «..երեխային մեքենայի տակ չի գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենային ու վայր ընկել»:

Որպես անչափահաս տուժողի ներկայացուցիչ պետք է հանրությանը հայտնեմ հետևյալը՝

Քրեական գործի նյութերով ոչ թե հերքվել է, այլ հաստատվել է Դ.Սանասարյանի կողմից անչափահաս Ա.Ղ.-ին վրաերթի ենթարկելու փաստը:

Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը պարզապես գտել է, որ նա տեխնիկական տեսակետից հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը:

Այդ եզրահանգման հետ տուժող կողմը չի համաձայնվել, հարցաքննվել է փորձագետը, այնուհետև միջնորդություն է ներկայացվել լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին, ինչը հավանաբար, դատելով Դ.Սանասարյանի գրառումից, մերժվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է:

Որոշումը տուժող կողմը չի ստացել, ստանալուն պես այն կբողոքարկվի:

Հիշեցնեմ, որ վրաերթի հետևանքով անչափահաս Ա.Ղ-ն ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Հ.Գ. Ավելի մանրամասն իրավիճակը, այն է՝ դատաավտոտեխնիկական ոլորտի փորձագետի տարօրինակ և անհասկանալի մոտեցումները, կներկայացնեմ հետագայում՝ որոշումը ստանալուց հետո:

Կիսվել