Ոչխարներիս ծախել եմ, տարածք չկա արածեցնեմ. վախում եմ տանեմ՝ թուրքը համ ինձ կտանի, համ ոչխարիս (Տեսանյութ)
Ոչխարներիս ծախել եմ, տարածք չկա արածեցնեմ. վախում եմ տանեմ՝ թուրքը համ ինձ կտանի, համ ոչխարիս (Տեսանյութ)
«Էժանով ոչխարին ծախել եմ՝ ինչա որ տարածք չկա, որ տանեմ իրանց, թուրքը համ ինձ կտանի, համ ոչքարիս։ Լյուբոյ տեղ տարածք կա՝ սաղ թուրքերինն ա, զինվոր կա՝ սաղ պոստերը կանգնած են», – այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց պայմանագրային զինծառայող Կոռնիձորցի մի բնակիչ։
Մենք էլ տարածք ունենք, որտեղ զինվոր բացարձակ չկա, մեկա որ կռիվ լինի՝ կին թե տղամարդ գնալու ենք, մենք աշխատելու բան չունենք, հողերը սաղ իրանց ձեռքն ա։ Ես գնում եմ Խոզնավար, Խնածախ՝ իրանց էրեխեքին պահելու, բա իմ էրեխեքին ո՞վ պահի»։
«Պետության կողմից անուշադրության մատնված գյուղ է, ադրբեջանցին գյուղի վերջին տնից նստել է 200 մետր, ոչ՛ ավել։ Չի կարողանում անասուն արածեցնել, եթե այսպես շարունակվի՝ այս գյուղը կդատարկվի։ Գյուղը կամաց-կամաց թուրքին տալով հետ կգնանք, գյուղում խնդիրներ շատ կան և՛ տնտեսական, և՛ սոցիալական», նշեց Կոռնիձորի բնակիչներից մյուսը։
Մանրամասն՝ Oragir.news-ի տեսանյութում